Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նոր նախագիծ ներկայացրեց, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Քաղաքացիական օրենսգրքում եւ ընդունել ֆրանչայզինգի պայմանագրի գրանցման կարգ:
Բանն այն է, որ եթե միջազգային բրենդները, օրինակ, «McDonald’s»-ը փորձի Հայաստանում գրանցվել, պետք է անպայման լիցենզիա ունենա, որ նրան թույլ տան: Հայաստանում մինչ օրս ֆրանչայզինգի ինստիտուտը չի գործում:
Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ այսօր Հայաստանում եղած ընկերությունները պայմանագիր կնքել են լիցենզիայով, ոչ ֆրանչայզինգի պայմանագրով. «Մենք իրավակարգավորում ենք առաջարկել, որ գրանցման հետ կապված այս խնդիրը լուծվի»:
Կարդացեք նաև
ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն հետաքրքրվեց, եղե՞լ են դեպքեր, որ փորձել են գրանցվել ու չեն գրանցել, այդ ո՞ր բրենդն է: Էդմոն Մարուքյանն ասաց, որ անունները չի կարող ասել, բայց օրինակներ կան, չեն թույլ տվել գրանցվել, նույնիսկ դատ-դատարան, բայց կարգ չկա: Դրա համար փաստաբանները դիմել են Էդմոն Մարուքյանին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ