Չորեքշաբթի օրը մի թուրք հոգեւորական այցելել է Ֆրեզնոյի առաջին հայկական երիցական եկեղեցի եւ ներողություն խնդրել այն հանցագործությունների համար, որ կատարել են իր նախնիները հայերի նկատմամբ: Yourcentralvalley.com կայքի փոխանցմամբ՝ դա վայրագություն է, որը թուրքական կառավարությունը մերժում է:
Հաղորդվում է, որ թուրք հոգեւորականը 7 տարի առաջ է իմացել, թե ինչ է իրականում պատահել, երբ այցելել է Երեւանում տեղակայված Հայոց ցեղասպանության թանգարան: «Ամաչեցի եւ լաց եղա»,- ասում է նա: Նա, անվտանգության նկատառումներից ելնելով, Yourcentralvalley.com-ին խնդրել է չբացահայտել իրեն: Նա որպես փախստական ԱՄՆ-ում է, թաքնվում է կրոնական հետապնդումներից:
Չորեքշաբթի օրը հոգեւորականն իր պատգամն է բերել Առաջին հայկական երիցական եկեղեցի եւ ներում է խնդրել. «Ես Ձեզ խնդրում եմ, ներեք իմ ազգին: Նրանք մեղավոր են: Նրանք Աստծո աչքերում մեղավոր են: Նրանք մեղավոր են Ձեր աչքերում»,- ասել է նա՝ արտասվելով:
Նրա պատգամն ընդունվել է արցունքներով եւ ծափերով: Առաջին հայկական երիցական եկեղեցու քահանա Գրեգ Հարությունյանը կարգավորման գործընթացում սա կարեւոր քայլ է անվանել: «Մեր ժողովուրդը սա առաջին անգամ է լսում: Եվ նրանից ոմանք իրենց 80-ամյակին պարզապես ճնշված են: Նրանք չենք կարողանում հավատել, որ սա պատահել է: Նրանք առաջին անգամ են սա լսում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ