Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը որոշեց շահել Ծառուկյանի սիրտը. «Ժողովուրդ»

Ապրիլ 03,2015 11:44

Հատկապես ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված աննախադեպ հաշվեհարդարից հետո նրա փեսայի՝ Կարապետ Գուլոյանի երեկվա նշանակումը շատերի համար անսպասելի էր։ Փետրվարի 12-ի իր ելույթում Ծառուկյանի հասցեին «օդում կախված» տարբեր մեղադրանքներ հնչեցնելով՝ Սերժ Սարգսյանը հետագայում ոչ միայն այդ ամենը թողեց «օդում կախված», այլեւ, փաստորեն, կարճ ժամանակ անց որոշեց շահել Ծառուկյանի սիրտը՝ նրա փեսայի կառավարմանը հանձնելով Կոտայքի մարզը։

Թեպետ «սիրտ շահելը» խիստ հարաբերական է։ Բանն այն է, որ Կ. Գուլոյանին Աբովյանի քաղաքապետի ընտրովի պաշտոնի փոխարեն տալով մարզպետի նշանակովի պաշտոնը՝ Սարգսյանը մի կողմից թվում է՝ Ծառուկյանին հաշտության ժեստ է անում, մյուս կողմից, սակայն, նրա ազդեցությունը փոքրացնում է Աբովյանում, իսկ հարկ եղած դեպքում Գուլոյանին մարզպետի պաշտոնից զրկելն էլ գրչի մեկ հարվածի խնդիր է։

Առհասարակ, Ս. Սարգսյանն արդեն որերորդ անգամ ցույց է տալիս, որ չունի ո՛չ քաղաքական, ո՛չ մարդկային սահմանափակումներ՝ այս կամ այն սկզբունքի վրա անհրաժեշտ պահին թքելու համար, եթե անգամ այդ թքի զգալի մասը հանրային դժգոհության քամին հետ է բերում իր երեսին։

Իր կատարած բոլոր նշանակումներում նա մշտապես առաջնորդվում է այդ պահին իր իշխանության ամրապնդմանը եւ անձնական բիզնես շահերի սպասարկմանն ուղղված ընտրությամբ:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930