Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական հանձնաժողովը դեռ բովանդակային քննարկումներ չի արել. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 03,2015 11:37

Ի՞նչ փուլում են մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները եւ հնարավո՞ր է՝ հանրաքվե ընդհանրապես տեղի չունենա, երեկ որոշակի պարզաբանումներ է ներկայացրել հանձնաժողովի անղամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։

-Պարոն Ղազինյան, մասնագիտական հանձնաժողովը հիմա երկո՞ւ տարբերակի վրա է աշխատում։

– Դա քաղաքական հայտարարություն է եղել։ Հանձնաժողովում նման բովանդակային քննարկում, թե ինչպիսին կլինի, ինչ տարբերակներ կքննարկվեն, այս պահին չի եղել։ Հանձնաժողովն ընդամենը աշխատում է առանձին բաժինների շարադրանքի վրա։ Մեկ քննարկում Է եղել ընդամենը, որը, կարելի է ասել, չի ավարտվել, որովհետեւ սպասում ենք գրավոր առաջարկների։ Այնպես որ՝ աշխատանքային պրոցես է, այս պահին այդ հարցը չի քննարկվել եւ բնականաբար՝ նաեւ չի էլ լուծվել։

– Այդուամենայնիվ, չի՞ բացառվում, որ երկու տարբերակ դրվի քննարկման։

– Ովքեր նման բան են հայտարարել, թող իրենք էլ պատասխանեն, թե ինչով են հիմնավորում դա։ Հնարավոր է, որ քննարկվի եւ որոշվի որեւէ մեկ տարբերակ, հնարավոր է՝ ձեր ասածը։ Եթե բովանդակային որեւէ քննարկում չի եղել, ես ինչպե՞ս կարող եմ ինչ-որ բան բացառել կամ հաստատել։

– Իսկ այս պահին ո՞ր հատվածի վրա է հանձնաժողովն աշխատում։

– Այս պահին ընդամենը քննարկման են ներկայացվել «Սահմանադրական հիմունքներ», «Մարդու իրավունքներ» առաջին բաժինը, եւ կարծիքներ են ստացվում։

– Այսինքն՝ ամենակարեւորին՝ կառավարման մոդելին դեռ չեք հասել։

– Ըստ Սահմանադրության կառուցվածի եւ հայեցակարգի հերթականության ենք ընթանում։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930