Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակապետությունն ու կղերապետությունը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 03,2015 11:21

Կատարյալ աբսուրդ է այն, ինչ անում են կառավարությունն ու եկեղեցին՝ ձեռք-ձեռքի տված։ Ինչո՞ւ պիտի գերեզմաններ գնալու օրը լինի ոչ աշխատանքային։ Եթե էդպես է ծոմն ու պահքն էլ պարտադիր դարձրեք եւ գանահարեք կանոնները չպահողներին։ Մեծ պահքի շրջանն ընդհանրապես հայտարարենք ոչ աշխատանքային ամիսուկես, փակենք կինոթատրոններն ու սրճարանները, զվարճանքի բոլոր վայրերը, որպեսզի ազգս խորհի ու խոկա պահքի ներքո, մոխիր լցնի գլխին եւ քուրձ հագնի որպես աշխարհում քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ։

Իսկ եթե իսկապես քրիստոնեական արժեքներ եք սերմանում, դրա սերմանումը սկսեք եկեղեցուց։ Էդ ձեր տերտերական բենթլիներն ու մերսեդեսները որքանո՞վ են կապված քրիստոնեության հետ, էդ եկեղեցիների պատերին կպցրած հայտարարությունները, թե «լեւի մոմերը», որ արտադրված չեն կաթողիկոսի արտադրամասերում, հաճելի չեն Աստծուն՝ որքանո՞վ են կապված քրիստոնեության հետ։ Գուցե ասեիք թանկարժեք մոմեր վառողների աղոթքները արտահե՞րթ են քննարկվում Գաբրիել հրեշտակապետի կողմից։

Եվ ընդհանրապես՝ ի՞նչ գործ ունի եկեղեցին աշխարհիկ կյանքի, աշխատանքային եւ ոչ աշխատանքային օրերի հետ։ Ու սա դեռ քիչ է, հիմա էլ ամբողջական դպրոցներ են հանձնում եկեղեցու տնօրինությանը։ Եպիսկոպոսները, հույս ունենանք, չեն մոռացել տեր Թոդիկի ժամանակները ու կրթության նրա ազգային մեթոդները։ Թե չէ՝ մեյդան են հանել ինչ-որ սատանայական Ջանի Ռոդարի եւ էլի ինչ-որ բեսերի։ Խանի ժամանակներում սրա նմաններին խարույկի վրա վառում էին Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի եվրոպացի կոլեգաները։ Ա՜խ երանի այդ ժամանակները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930