Ապրիլի 2-ին տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, ՀՀ պետական, քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու բացման արարողությունը: Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի նվիրատվությամբ և Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանի նախաձեռնությամբ տեղադրված պղնձաձույլ կիսանդրու հեղինակը երիտասարդ քանդակագործ Ն. Օրդյանն է: Բացման արարողությանը ներկա էին Վազգեն Սարգսյանի եղբայր, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը, ՀՀԿ, ԵԿՄ ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ, քաղաքացիներ, հյուրեր:
Կիսանդրու բացումը կատարեցին Ս. Խաչատրյանը, Ա. Սարգսյանը, Ա. Հայրապետյանը, որից հետո Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանն անցկացրեց հոգեհանգստի արարողություն:
ՀՀ Սյունիքի մարզպետ, ՀՀԿ Սյունիքի մարզային կազմակերպության խորհրդի նախագահ, ԵԿՄ-ի Սյունիքի մասնաճյուղի նախագահ, Ս. Խաչատրյանը հանդես եկավ բացման խոսքով:
Սպարապետի վառ անհատականության, կատարած հերոսական գործերի, ազգանվեր կյանքի մասին ելույթներով հանդես եկան ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ պրոռեկտոր Ա. Մալխասյանը, ՀՀԿ Կապանի շրջանային խորհրդի նախագահ Ռ. Սարգսյանը, ԵԿՄ Կապանի բաժանմունքի նախագահ Մ.Օհանյանը, Կապանի զինկոմ Լ. Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Պատասխանելով լրագրողների հարցերին սպարապետի եղբայր Ա. Սարգսյանը նշեց.
ՀՀ Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին