Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրոնական որեւէ բան չի լինելու, պարզ, աշխարհիկ դպրոց է լինելու». «Հրապարակ»

Ապրիլ 03,2015 11:06

Թիվ 182 ավագ դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։ Այս տեղեկությունը մեծ

խառնաշփոթ է առաջացրել, բոլորը հարց են տալիս. ի՞նչ է նշանակում Մայր Աթոռի ենթակայության տակ գտնվող դպրոց։

Դպրոցի տնօրեն Ռուզաևնա Ալավերդյանը շտապում է զգուշացնել, որ այն ճեմարանի չի վերածվելու. «Դպրոցի գործառույթը մնալու է նույնը։ Շատերը մտածում են, որ ճեմարան է դառնալու՝ այդպիսի բան չկա, ուղղակի ձեւավորվել է մի խորհուրդ, որն զբաղվելու է, որպեսզի դպրոցը բարեկարգվի եւ արդի ժամանակներին համապատասխանող ավագ դպրոց դառնա»։

Տնօրենը տեղեկացրեց, որ ուսուցչական կազմում որեւէ փոփոխություն չկա, եւ դպրոցն էլ ինքն է դեռ տնօրիևելու։ «30-ական թվականներին կառուցված դպրոց է, պատկերացրեք, թե ինչպիսի անբարեկարգ վիճակում է գտնվում, այս միջոցով հնարավոր կլինի դպրոցը վերանորոգել, նոր շեևքային պայմաններ ու տեխնիկական հագեցվածություն կստանա»- ասաց Ալավերդյանը։

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի աշխատակից Դավիթ սարկավագ Հովհաննիսյանն էլ տեղեկացնում է, որ մեկ կամ երկու տարի այն որպես հիմնադրամ կգործի, մինչեւ Մայր Աթոռը կարողանա հովանավոր գտնել եւ վերանորոգման, լաբորատոր առումով զինման աշխատանքներ կատարել, որից հետո այն ամբողջությամբ կանցնի Մայր Աթոռի ենթակայության տակ: «Դպրոցի հետ կապված՝ հեռահար նպատակներ կան, որ այն կլինի մի այնպիսի հաստատություն, որտեղ կսովորեն այն աշակերտները, ովքեր ցանկություն կունենան ուսանելու ճեմարանում»- ասաց Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը։

Ի դեպ, ավագ դպրոցը հումանիտար ուղղվածություն է ունենալու։ «Աշակերտներն այնտեղ հումանիտար գիտելիքները կզորացնեն մինչեւ ճեմարան ընդունվելը։ Բայց կրոնական որեւէ բան չի լինելու, պարզ, աշխարհիկ դպրոց է լինելու։ Կրոնի ներկայությունն այնքանով կլինի, որ այս դպրոցում բարոյական կրթությունն առաջնահերթ կլինի, եւ երեւի թե կապը եկեղեցու հետ ավելի զորավոր կլինի»։

Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930