Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Հորդորում ենք զերծ մնալ բանակի անունը շոշափելուց»

Ապրիլ 03,2015 11:25

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի Արծրուն Հովհաննիսյանն «Առավոտի» խնդրանքով անդրադարձավ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի՝ «Գալային» տված հարցազրույցում արած հետեւյալ պնդմանը՝ «Ահռելի ինֆորմացիա ունենք, գիտենք ներքին իրավիճակը եւ համոզված ենք, որ բանակն առհասարակ, եթե առանձին անհատների չհաշվենք, ապա առնվազն պատրաստ չէ կատարել ժողովրդի դեմ որեւէ հրահանգ, էլ չասեմ, որ շատ հավանական է ժողովրդի կողմն անցնելու հանգամանքը»:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Բանակը ապաքաղաքական կառույց է, եւ այն ամեն օր իրականացնելով իր գործառույթները՝ ապահովում է մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը: Մենք հորդորում ենք զերծ մնալ բանակի անունը շոշափելուց եւ ավելորդ խնդիրներ չառաջացնել: Հատկապես, որ մենք ունենք օրինակներ, երբ դատարկախոսությամբ ու իրավիճակը ապակայունացնելու ինչ-որ քայլերի ժամանակ բանակին փորձել են ներքաշել տարբեր ներքաղաքական խմորումների մեջ: Բանակը մշտական մարտական խնդիր է կատարում նախ եւ առաջ ժողովրդի եւ նրա զավակների, սպաների ու զինվորների անվերապահ միասնության ու վստահության շնորհիվ: Հորդորում ենք հատկապես այս պահին զերծ մնալ նման որակումներից»:

«Առավոտ» օրաթերթ
03.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Samvel Aramyan says:

    Բանակը մեզ մոտ, ոչ մի անգամ ապաքաղաքական կառույց չի եղել: Սեյրան Օհանյանը նախարար դարձավ իշխանություններին մատուցած «արջի» ծառայությունների համար: Դա բոլորն են հիշում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930