Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանը` հեղափոխության շեմին. «Ժամանակ»

Ապրիլ 03,2015 10:52

Երեկ Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջաֆար Զարիֆը «Թվիթերում» գրառում է արել այն մասին, որ շվեյցարական Լոզանում Իրանի և «վեցյակի» միջև իրանական միջուկային ծրագրի բանակցությունը հաջողությամբ է ավարտվել, և կողմերը կարող են ձեռնամուխ լինել պայմանագրի կնքմանը: Բանակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թեհրանը երկու-երրորդով կկրճատի ուրանի հարստացումը, իսկ միջուկային ծրագիրը կլինի տասնամյա դիտարկման տակ:

Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ բանակցության արդյունքը պետք է արժանանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը, որից հետո Իրանի վրայից փուլ առ փուլ կհանվեն պատժամիջոցները: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս հայտարարել է պատժամիջոցները քայլ առ քայլ հանելու մասին` կախված, իհարկե, բանակցության պայմանավորվածությունների կատարման ընթացքից: Օբաման նշել է, սակայն, որ մարդու իրավունքների խախտման կապակցությամբ պատժամիջոցներին դա չի վերաբերում:

Այսպիսով` Իրանի հարցում, ըստ էության, ձեռք է բերվել, կարելի է առանց վարանելու ասել, պատմական համաձայնություն: Իհարկե, այն դեռ իր տրամաբանական ավարտին, այսինքն` իրականացման ընթացքին չի հասել, սակայն եղածն արդեն իսկ վկայում է միջազգային քաղաքականության ասպարեզում շեշտակի փոփոխությունների մասին: Եվ այս փոփոխություններն առաջիններից մեկը կարող են անդրադառնալ, և իհարկե` համաձայնության իրականացման մեկնարկի պայմաններում անպայման կանդրադառնան, մեր տարածաշրջանի և հատկապես Հայաստանի վրա: Եվ այս առումով մենք սա ասում ենք միանգամայն դրական արձագանքով և սպասումներով:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930