Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղի շրջանի դպրոցականները մասնակցեցին «Կենգուրու» մրցույթին

Ապրիլ 03,2015 10:38

Ապրիլի 2-ին նաև Քաշաթաղի շրջանի հանրակրթական դպրոցները մասնակցեցին «Կենգուրու» միջազգային  մաթեմատիկական մրցույթին: Շրջկենտրոն Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցում մրցույթին մասնակցեցին նաև Արտաշավիի, Մովսեսաշենի, Վակունիսի, Ղազարապատի, Քարեգահի և Բերձորի Վահան Զատիկյանի անվ թիվ 2 դպրոցների ընդհանուր 58 աշակերտ՝  3-11-րդ դասարաններից: Աշակերտները հիմնականում տարրական՝ 3-4-րդ(17 հոգի) և միջին օղակից էին: Ամենաշատը 5-6-րդ դասարանցիներ էին՝ 24 հոգի:

Ցավալի է, որ բարձր դասարաններից քիչ մասնակիցներ կային: 11-րդից ընդամենը 1 աշակերտ՝ Մարատ Մարտիրոսյանը, Քարեգահի միջնակարգ դպրոցից մասնակցեց մրցույթին: 9-րդ դասարանից  երեք հոգի էին՝ Մատինյան Տիգրան՝ թիվ 2, Սասուն Կիրակոսյանն ու Արտաշես Ավետյանը՝   Արտաշավիի Լ. Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոցներից:

DSCN9074 DSCN9028 DSCN9101

Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի ներկայացուցիչն ու Բերձորի թիվ 1 միջնակարգի տնօրեն Անահիտ Քոսակյանը աշակերտներին բացատրեցին մասնակցության կանոնները: 3-րդ դասարանի աշակերտուհի Նելլի Գրիգորյանը (թիվ 1 դպրոց) բացեց հարցաշարերի ծրարը: Աշակերտներին տրված էր 75 րոպե ժամանակ, որի ընթացքում պետք է պատասխանեին մաթեմատիկական հետաքրքիր հարցերին ու լուծեին խնդիրները: Երկրորդ կենտրոնը գործում էր շրջանի հարավային Իշխանաձոր գյուղի Հովհ. Թումանյանի անվ. միջնակարգ դպրոցում:

Կրթության բաժնի առաջատար մասնագետ, մրցույթի կազմակերպիչ Սիրվարդ Թամազյանը հեռախոսով տեղեկացրեց, որ այստեղ մասնակցել են 3-12-րդ դասարաններից մոտ 100 աշակերտ՝ Հայկազյանի, Կումայրիի, Կերենի, Ծաղկաբերդի, Սարատակի և այլ ընդհանուր 16 դպրոցներից:

Ներկա էր նաև ԼՂՀ ԿԳՆ ներկայացուցիչ Մուրադ Շահրամանյանը: Հեռախոսով զրուցեցի նաև ԼՂՀ ԿԳ փոխնախարար Միքայել Համբարձումյանի հետ. տեղեկացրեց, որ հանրապետությունում ընդհանուր  30 կենտրոններում մոտ 2000 աշակերտ են մասնակցել մրցույթին, որի արդյունքները կամփոփվեն  մայիսի առաջին կեսին, մրցանակաբաշխությունը՝ երկրորդ կեսին:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930