Լրահոս
Օրվա լրահոսը

Այնտեղ, ուր Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ փաշային, ապրիլի 3-ին ֆլեշմոբ կանցկացվի

Ապրիլ 03,2015 10:30

Ապրիլի 2-ին, հերոս հայորդի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը, գերմանական Համբուրգ քաղաքում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված ֆլեշմոբ-ակցիա:

Համբուրգում բացվեց Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը: Նմանատիպ ևս մեկ ակցիա է նախատեսվում իրականացնել նաև Գերմանական Բեռլին քաղաքում, հենց այն վայրում, որտեղ 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից Նեմեսիս գործողության շրջանակներում, գնդակահարվեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան:

Այս մասին հայտնում է Գերմանիայում գտնվող «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Ավետիքի Գևորգյանը:

moving_to_berlin tech_berlin16__01__630x420

Ըստ նախաձեռնողների, եթե ոչ մի խանգարող հանգամանք չառաջանա` ակցիան կիրականանա ապրիլի 3-ի կեսօրին:

Ֆլեշմոբ-ակցիային իրենց մասնակցությունը կբերեն նաև Գերմանիայում բնակվող և հանդես եկող հայ ըմբշամարտիկները:

«Տիգրան Մեծ» Հիմնադրամի նախագահ, Սրապիոն Գևորգյանը իրեն հյուրընկալելու համար, առանձնակի շնորհակալություն է հայտնում, հայազգի ըմբշամարտիկ Խորեն Կասրյանին և նրա ընտանիքին:

 

«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930