Նախկինում անդրադարձել ենք Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղում տարածված խոսակցություններին եւ դրանց վերաբերյալ գյուղապետ Արթուր Մադաթյանի արձագանքներին: Դրանից հետո բազմաթիվ լրատվամիջոցներ հրապարակումներ ունեցան այդ թեմայով:
Այսօր Արթուր Մադաթյանը մեզ հայտնեց, որ գյուղում կեղծ լուրեր տարածողը Ռուսաստանից Երեւան, ապա այնտեղից Բերքաբեր՝ իր պապի տանը կնոջ հետ վերաբնակված Ռաֆիկ Էդիկի Քոչարյանն է: Վերջինս կնոջ հետ 4 օր առաջ լքել է գյուղը, հեռացել անհայտ ուղղությամբ, անջատելով իր հեռախոսը: Գյուղապետի խոսքերով՝ Ռ. Քոչարյանը տարօրինակ անձնավորություն է:
Մադաթյանը հայտնեց, որ սահմանապահ զորամասի հրամանատարը, ոստիկանները եղել են Բերքաբերում, պարզել, որ որեւէ զինված մարդ գիշերով չի եղել այնտեղ:
Ա. Մադաթյանի վկայությամբ՝ բերքաբերցիները չեն հավատում այդ լուրերի իսկությանը, գյուղում հանգիստ մթնոլորտ է, իրենց ոչինչ չի անհանգստացնում, բացի հանրապետական որոշ լրատվամիջոցների հրապարակումներից, որոնք Բերքաբերի իրավիճակի մասին ոչ ճիշտ տեղեկություններ են պարունակում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ