Երեկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն իրեն թույլ է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ կուսակցության նախկին ղեկավարի հասցեին ոչ պարկեշտ ձեւակերպումներ։
Ես հատուկ շեշտեցի «Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար», որպեսզի հանրության համար պարզ լինի, թե ինչպես կարող է Արցախյան պատերազմի հրամանատարը, ով այսօր իրեն հռչակել է անհասկանալի ինչ-որ մի շարժման առաջնորդ, արտահայտվի ինչպես խանութի հասարակ մի դռնապան։
Նախապես ներողություն եմ խնդրում բոլոր դռնապաններից, եթե Ժիրայր Սեֆիլյանի հետ համեմատությունն իրենց վիրավորեց։
ԲՀԿ մամուլի պատասխանատու Վահան Բաբայան