Միջխորհրդարանական հանձնաժողովներում ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների հարցը դեռ լուծում չի ստացել, քանի որ ԲՀԿ-ն դեռ զբաղված է տարածքային կառույցների վերակազմավորման հարցերով: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն նախատեսում է, որ միջխորհրդարանական հանձնաժողովներում ընդգրկված, բայց ԲՀԿ-ն լքած պատգամավորներին այլեւս պետք է փոխարինեն այն մարդիկ, ովքեր հայտնի իրադարձություններից հետո չլքեցին ոչ կուսակցությունը, ոչ էլ խորհրդարանական խմբակցությունը:
«Առավոտ» օրաթերթ
02.03.2015