Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը հիշեց, թե ինչպես է ՌԱՀՀԿ-ը օգնել ամուսնուն

Ապրիլ 03,2015 14:00

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) օրերս նշել է հիմնադրման քսանամյակը: Այն 1994-ին հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Ներկայումս կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին եւ արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Կենտրոնի քսանամյակի առիթով կազմակերպված հանդիսության ժամանակ, ի թիվս քաղաքական, մշակութային, հասարակական եւ այլ ոլորտների գործիչների, հանդիպեցինք նաեւ ԱԺ լուսահոգի փոխնախագահ Յուրի Բախշյանի տիկնոջը՝ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանին, որը Ռազմավարական կենտրոնի հետ կապված մի դրվագ հիշեց ամուսնու պատմածներից: «1998 թվականն էր, Յուրան ինչ-որ երկիր պետք է գնար պաշտոնական այցով, ու այդ երկրի վերաբերյալ տեղեկությունների կարիք ուներ: Բարեբախտաբար, այդ հարցը շատ օպերատիվ եւ արդյունավետ լուծում գտավ: Յուրան տուն եկավ ու հիացած ասաց՝ ի՜նչ լավ է, որ Րաֆֆիի այս կենտրոնը կա, իրենց խնդրել էի այդ պետության եւ պաշտոնյաների մասին ինֆորմացիա տրամադրել՝ ընդհուպ մինչեւ երեխա եւ ընտանիք ունենալու մասին: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնն այդ ամենն ինձ տրամադրել է: Շատ կարեւոր գործունեություն է իրականացնում»,- Յուրի Բախշյանի պատմածը հիշեց տիկին Բախշյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930