Լրահոս
Օրվա լրահոսը

Մի լուսանկարի պատմություն. Մասոնական խորհրդանի՞շ՝ հայկական եկեղեցում

Ապրիլ 03,2015 13:30

Այս լուսանկարը նկարել եմ 2014թ. փետրվարին, Երուսաղեմում՝ 12-րդ դարում կառուցված Սրբոց Յակոբեանց Հայոց վանքում, որը Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցին է, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի աթոռանիստը: Այն նվիրված է Երուսաղեմի առաջին պատրիարք Հակոբին:

Եկեղեցում անմիջապես աչքի է զարնվում մասոնության խորհրդանիշ հիշեցնող այս Եռանկյունին՝ Ամենատես աչքով:

Երբ հարցրինք՝ ինչ կապ ունի այն Սրբոց Յակոբեանց Հայոց վանքի հետ, ուխտավորներին ուղեկցող հոգեւորականներից մեկը պատասխանեց, որ սպասում էր նման հարցի, ապա հավելեց, թե խորհրդանիշն ավելի ուշ է հայտնվել եկեղեցու պատին ու բնավ կապ չունի քրիստոնեության հետ: Ըստ էության, սպառիչ պատասխան չտրվեց, բայց դա չխանգարեց վայելելու հրաշք եկեղեցու ողջ հմայքը, որը վերանորոգման կարիք ունի, ամբողջ տանիքը վնասված է, եւ հատկապես անձրեւների ժամանակ անձրեւաջրերի ներս լցվելու վտանգ կա:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ժողովուրդ ջան այդ Աչքը Աստուծո ամենատես աչքն է, որ նայում է ամբողջ տիրեզերքին: Իսկ եռանկյուն է, որովհետև մեր Աստվածը Սբ. Երրորդությունն է՝ Հայր և Որդի և Սբ. Հոգի: Տեսնու՞մ էք, այնտեղ գրաբարով գրված է, «Աստուծո Աչքը, որ տեսնում է ամենայն տիեզերքը:» Դրա համար էլ ճառագայթով է նկարված, ցույց տալու համար, որ չկա մի տեղ երկրի վրա կամ տիեզերքում, ուր չտեսնի Աստուծո աչքն ու հոգատարությունը: Այս մասին Աստվածաշնչում շատ կա գրված:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930