Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալանտ դարը»՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

Ապրիլ 03,2015 13:00

Օրերս Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Գալանտ դար» խորագրով 18-րդ դարի ֆրանսիական փորագրանկարչության ցուցահանդեսը: Ներկայացված էր 45 աշխատանք՝ հատիչային փորագրանկարներ, օֆորտներ, մատիտային տեխնիկայով արված փորագրանկարներ: Վերջիններս մուտք են գործել թանգարան 1926, 1930-40-ական թվականներին Սանկտ Պետերբուրգի պետական թանգարանային ֆոնդից, Պետական Էրմիտաժից, Պուշկինի անվան Գեղարվեստի պետական թանգարանից, ինչպես նաեւ նվիրատվությունների ու մասնավոր անձանցից ձեռք բերված աշխատանքներից:
Ցուցադրված 45 գործերը ծանոթացնում են ռոկոկո ոճի արվեստին: Ինչ վերաբերում է գալանտ ոճին, ապա այն մարմնավորվել է Անտուան Վատտոյի, Ֆրանսուա Բուշեի, Ժան-Օգյուստ Ֆրագոնարի, Կարլ Վան Լոոյի գեղանկարներում, որոնք էլ հաճախ էին վերարտադրում փորագրանկարիչները: Ցուցադրված են նաեւ դարաշրջանի հանրաճանաչ վարպետների բնօրինակների վերատպությունները, ռոկոկո ոճի նկարիչների սիրված հովվերգական տեսարաններ, դիցաբանական թեմաներով թերթեր, հռչակավոր դիմանկարիչներ Հ. Ռիգոյի եւ Ն. Լարժիլիերի գործերից արված փորագրանկարներ, գրքային գրաֆիկա եւ այլն:

Պատկերասրահից տեղեկացանք, որ այցելուները դեռ երկու ամիս հնարավորություն կունենան վայելել ֆրանսիական փորագրանկարչության ցուցահանդեսը:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930