Կորյակներից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգից բացառել կծուն, աղին եւ թթուն, օրինակ՝ սեւ եւ կարմիր պղպեղը, մանանեխը, քացախը, աղը փոխարինելով մեծ քանակությամբ կանաչ մաղադանոսով, սամիթով եւ սոխով: Կորյակների նկատմամբ հակում ունենալու դեպքում չի կարելի խմել թունդ թեյ, ինչպես նաեւ ալկոհոլային խմիչքներ, նույնիսկ թույլ գինի, բացի դրանից, պետք է հրաժարվել սուրճ խմելուց եւ ծխելուց:
Խոտաբույսային եփուկները կորյակները բուժում են ներսից, որի մասին ասում են` մաքրում են արյունը: Խոտաբույսերը բարելավում են նյութափոխանակությունը: Օգտակար են դաշտային ձիաձետից, երիցուկից, կատվալեզվից պատրաստված եփուկները: Ժամանակ առ ժամանակ սովորական թեյի փոխարեն կարելի է խմել անանուխի թեյ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
02.03.2015