1811 թվականին ֆրանսիացի քիմիկոս Բեռնար Կուրտուան հայտնաբերել է մի նյութ, որը հետագայում միլիոնավոր մարդկանց փրկել է զանազան վարակումներից, տհաճ բարդություններից ու պատմություններից: Ստացած հեղուկ դեղը նա, հետեւելով գիտության մեջ վաղուց արմատացած սովորությանը, կոչեց հունարեն բառով` իո’դես, մեր խոսքով` յոդ: Դեղի անունը կնքելիս քիմիկոսը նկատի է առել նրա գույնը` մանուշակին նմանվելը: Իո’դես բառը հին հունարեն ի’ո` մանուշակ, էիդես` ձեւ է նշանակում, ուստի իո’դես բուն նշանակում է` մանուշակի նման: Ի’ոնը մանուշակի հետ ոչ մի կապ չունի, այլ պարզապես ֆիզիկայից ծանոթ իոնն է` էլեկտրականապես լիցքավորված մասնիկը: Ֆիզիկայի տերմինի համար հիմք դարձած հունարեն «ի’ոն» բառը, սակայն, արդեն նշանակում է` գնացող, իսկ ֆիզիկայի պատմության մեջ իոնի գաղափարը 1834 թվականին հայտնել է անգլիացի գիտնական Մայքլ Ֆարադեյը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
02.03.2015