Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի հիմնական պարամետրերը ձեռք են բերվել, փաստաթղթի նախագիծը պատրաստ կլինի հունիսի վերջին, գրել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Twitter-ի իր օգտահաշվում: Այս ասին է հաղորդում RIA Novosti-ն:
«Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի հիմնական պարամետրերը ձեռք են բերվել: Փաստաթղթի նախագծի պատրաստումն անմիջապես կսկսվի և կավարտվի մինչև հունիսի 30-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ: