Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ չհաստատեց լուրը, թե իր միջամտությամբ է Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել:
«Քանի որ մարզպետին տեղափոխեցինք, նշանակեցինք Աբովյանի քաղաքապետին»,-ասաց Հովիկ Աբրահամյանը պատասխանելով հարցին, թե իր նախաձեռնությա՞մբ է Աբովյանի նախկին քաղաքապետ Գուլոյանը նշանակվել Կոտայքի մարզպետ:
Հարցին, թե հատու՞կ են մարզպետի ընտրության հարցում Գագիկ Ծառուկյանի փեսայի վրա կանգ առել, նա պատասխանեց. «Ո՛չ, նախկին մարզպետը շատ լավ էր աշխատում, իրեն տեղափոխեցինք Ջրային պետական կոմիտեի նախագահ և նշանակեցինք Աբովյանի քաղաքապետին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ