Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեժիմը ոչ մի բան էլ չի անում». ԱԺ փոխնախագահ

Ապրիլ 02,2015 22:28

Քիչ առաջ ավարտվեց  ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նիստից հետո պատմեց, որ քննարկել են  ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: Նրա խոսքով,  նիստում անդրադարձել են նաեւ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած այցին, նշել ՀՀԿ-ի քսանհինգ ամյակը:

Հարցին, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսային` Կարապետ Գուլոյանին Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակելը չի՞ խոսում Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի հաշտեցման մասին, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց կարճ. «Նշանակման մասին  որոշում է եղել, իսկ մյուս ենթադրությունները, ֆանտազիայի ժանրից են:  Որեւէ մեկը չի ծնվում պաշտոնով եւ չի մահանում այդ պաշտոնում: Արտասովոր երեւույթ չկա»:

Նա վստահեցրեց, որ Գուլոյանի` ՀՀԿ-ին անդամակցելու մասին  քննարկում չի եղել: Մեկ այլ հարցին, թե ինչով է պայմանավորված որոշ ՀՀԿ-ականներին պատկանող ընկերությունում սկսված հարկային ստուգումները, արդյոք ռեժիմը պատժում է յուրայիններին, ԱԺ փոխնախագահը շարունակեց. «Ռեժիմը ոչ մի բան էլ չի անում: Հարկային մարմինները նույնպես սահմանված կարգով, ըստ ռիսկայունության, ունեն ծրագիր եւ ելնելով այդ ծրագրից իրականացնում են ստուգումներ: Սա բնականոն գործընթաց է»:

Անդրադառնալով Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի ընդունմանը՝ տիկին Նաղդալյանն ասաց լավ նախաձեռնություն էր հատկապես Հայոց Ցեղասպանության հարյուր ամյակին ընդառաջ: Իսկ լրագրողների հետ հանդիպումը նա եզրափակեց Ռիգայում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին վերաբերող հարցով, պատասխանեց, որ  ամենայն հավանականությամբ, Հայաստանը ամենաբարձր մակարդակով ներկա կլինի այդ գագաթնաժողովին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նորայր says:

    Արդեն իրենք են բառձրաձայնում, որ ՌԵԺԻՄ է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930