Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազային ՄիԳ-29 կործանիչների ռուս օդաչուները սկսել են զորավարժություններ: Ըստ ռուսական «РИА Новости» գործակալության տեղեկացրել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Զորավարժություններին մասնակցում են թռիչքի եւ սպասարկման անձնակազմների ավելի քան 100 զինծառայողներ եւ 30 միավոր ռազմական հատուկ եւ ավիացիոն տեխնիկա»,- նշված է հաղորդագրությունում:
Երեք օրերի ընթացքում կործանիչների օդաչուները օդից զորքերը պաշտպանելու հմտություններն են կատարելագործելու: Բացի այդ նրանք կոչնչացնեն պայմանական հակառակորդի ռմբակոծիչները եւ թեւավոր ու բալիստիկ հրթիռները:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ