Լրահոս
Օրվա լրահոսը

«Սադիա» ապրանքանիշի հավերում հորմոնների շեղում չի հայտնաբերվել

Ապրիլ 02,2015 19:03

Լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ Բրազիլիայից ներկրված հավերը, մասնավորապես՝ «Սադիա» տեսակի, տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն են կարող պարունակել:

Հայտնում ենք, որ կենդանական ծագման սննդամթերքի ներմուծումը Հայաստան թույլատրվում է, եթե սահմանային վերահսկողության արդյունքներով հաստատվում է տվյալ սննդամթերքի համապատասխանությունը դրա անվտանգությանը ներկայացվող պահանջներին:

Սահմանային հսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի ռիսկային չափորոշիչներով պայմանավորված՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարբերաբար իրականացնում է անհրաժեշտ ցուցանիշների նկատմամբ լաբորատոր հետազոտություն:

Այդ շրջանակներում իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքում ներմուծված «Սադիա» ապրանքանիշի սառեցված հավերում աճի խթանիչների (այդ թվում՝ տեստոստերոն հորմոնի) ցուցանիշները եղել են թույլատրելի սահմաններում:

Ծառայությունն ուշադրության առանցքում է պահում հատկապես որոշակի ռիսկեր պարունակող սննդամթերքի ստուգման ընթացքը և այսուհետ էլ շարունակելու է ամբողջությամբ ու խստորեն իրականացնել ներմուծված ապրանքատեսակների սահմանային հսկողությունը՝ ապահովելով ռիսկային սննդամթերքի պարբերական փորձաքննություն, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ կիրառելով օրենքով սահմանված սահամանափակման միջոցներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930