ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը
Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ սա դիվանագիտական մեծ և կարևոր հաղթանակ էր: Ակնառու է հատկապես այն, որ օրինագիծն ընդունվել է միաձայն, ողջունում եմ Կիպրոսի այս անկողմնակալ և արդարացի որոշումը:
Պաշտոնական Կիպրոսի այս քայլն ընդգծում է երկու պետությունների և մեր ժողովուրդների դարավոր կապն ու բարեկամությունը:
Կարծում եմ, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում սա նշանակալի հանգամանք է և նպաստելու է, որ տարբեր հարթակներում համագործակցությունն էլ ավելի ամրապնդվի և զարգանա: