Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ քաղաքացիներից ամեն 40-րդը բյուջեի հաշվին սնունդ է ստանում». ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

Ապրիլ 02,2015 18:30

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը այսօր «Հայկական պետականության կերտման մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ներկայացրել է Հայաստանի հիմնական մարտահրավերները:

«Ինձ համար կողմնորոշիչ թիվ կա տնտեսական  առաջընթացի, այն է,  որ Հայաստանի քաղաքացիներից ամեն 40-րդը ծառայում է  ԶՈւ տարբեր տեսակներում: Սա նշանակում է՝ ամեն 40-րդը, իսկ դրանք մարդիկ են, որոնք տնտեսությունը պետք է առաջ տանեն,  տնտեսության, բյուջեի հաշվին ստանում են զենք, հանդերձանք, վառելիք, սնունդ: Այսինքն, տնտեսության վրա հսկայական լրացուցիչ հանգամանք կա, չեմ ուզում բեռ անվանել: Հաջորդը՝ պատմական հիշողության եւ չլուծված ազգային կարեւորագույն խնդրի հարցն է: Ապրիլի 24-ին ընդառաջ հաճախ է խոսվում, թե արդյոք  ցեղասպանության  խոսքը այդքան առանցքային է մեր առաջընթացի գոյության համար, թե տուրք ենք տալիս խորհրդանշական բաների՝ կողքի դնելով իրական օրակարգը: Մեր պետականության կառուցման կարեւորագույն մարտահրավերներից է այդ  խոսքի, ցեղասպանության պատմության չլուծվածությունը: Դա ոչ միայն պատմական արդարության հարց է, այլ այսօր այսօրվա ազգային անվտանգության  խնդիր է: Ցեղասպանությունը ոչ միայն չի ճանաչվել Թուրքիայի կողմից, այլ այն այսօր էլ ժխտվում ես: Ցեղասպանության ճանաչման պայքարը քաղաքական արդի օրակարգի, ազգային անվտանգության խնդիր է»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930