Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման խնդիրներն ուշադրության կենտրոնում

Ապրիլ 02,2015 18:12

Վերջին շրջանում զգալի աշխատանքներ են տարվում ՀՀ ռազմարդյունաբերության համալիրի զարգացման, զինված ուժերը հայրենական արտադրության զինտեխնիկայի և նորագույն սպառազինության նմուշներով համալրելու, ինչպես նաև առկա ռազմական տեխնիկայի ու սպառազինության հուսալի և անխափան գործարկումն ապահովելու ուղղությամբ: Օրեցօր ազգային բանակը համալրվում է նոր, ավելի որակյալ ու ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով՝ բացառիկ մակարդակի վրա դնելով ՀՀ պաշտպանական կարողությունները:

IMG_7687

Ասվածի վկայություններից մեկն էլ վերջերս ԱԺ-ում ընդունված «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագիծն է, որը լուրջ նախադրյալներ է ստեղծելու այս ոլորտի զարգացման համար:

Կատարելագործման դինամիկ փուլում գտնվող հայկական ռազմարդյունաբերության համակարգի անքակտելի մասն այսուհետ կկազմի նաև հատուկ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր արտադրամասը, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել ապրիլի 2-ին:

Ինչպես փաստել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ արտադրամասը հնարավորություն է ընձեռելու մանրազնին ուշադրություն դարձնել ազգային բանակի ամենակարևոր և մարտունակ ստորաբաժանումներից մեկի՝ ՀՕՊ զորատեսակի հատուկ սարքերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման գործընթացի վրա: Բացի դրանից` ստեղծվելու են նոր աշխատատեղեր, այդ կերպ նպաստելով նաև ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Շրջելով ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր արտադրամասի տարածքում, պաշտպանության նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին, կատարված լայնածավալ աշխատանքներին, արտադրամասի տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ քննարկել է ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը:

Ի նշանավորումն նոր արտադրամասի շահագործման և որպես գործնական հաջողությունների ամրապնդման խորհրդանիշ՝  արտադրամասի բակում հիմնվել է նաև  եղևնիների փոքրիկ պուրակ:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930