Հանրապետության տարածքում`
Ապրիլի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին` առավելապես հյուսիսային շրջաններում, 4-ին և 5-ի գիշերը` շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 4-ին` լեռնային շրջաններում՝ ձյուն:
6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան` 3-8 մ/վրկ. արագությամբ:
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանը 4-ի ցերեկը և 5-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 5-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով, 6-7-ը ևս 2-4 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 3-ի գիշերը և առավոտյան, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.50C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -2.00C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.00C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն