Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սաֆարյան. «Մեզ ձեռնտու է Ռուսաստանի հետ նույն արժույթի շուկայում լինել»

Ապրիլ 02,2015 17:59

«Փաստարկ» մամուլի ակումբում ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ԵՏՄ երկրների միասնական արժեք ունենալու հավանականությանը, Հայրենական ապրանք արտադրողների միության, Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն ասաց, որ կարծում է՝ Հայաստանը եւս կարող է միանալ այդ համակարգին, սակայն դա մոտ ապագայում չի լինի:

«Մեզ ձեռնտու է Ռուսաստանի հետ նույն արժույթի շուկայում լինել, որովհետեւ մեր առեւտրի մեծ մասը Ռուսաստանի հետ է տեղի ունենում: Մենք վնասներ ենք ունենում՝ ռուսական գազը մենք այստեղ դրամով վաճառում ենք, դա վերածում ենք դոլարի եւ դա ուղարկում ենք, արդյունքում՝ «Գազպրոմ Արմենիան» գումարներ է կորցնում: Դրա համար այդ ոլորտում Ռուսաստանի հետ մեր առեւտուրը, որը լավագույն  ժամանակներում 1.5 միլիարդ է եղել, եթե այդ գործընթացը կարողանանք ռուբլիով անել, դրանից կշահենք մենք եւ դոլարի արտահոսքը ինչ-որ չափով կկասեցվի»,- ասաց նա:

Ըստ Վազգեն Սաֆարյանի՝ Հայաստանը այդ գործընթացին պատրաստ չէ. «Այն մտայնությունը, որ ռուբլու գոտի մտնենք, մեր անկախությունը կվնասի, դա արդեն հնացած հասկացողություն է. Ոչ մեկ չի մտածում, թե Ֆրանսիան անկախ երկի՞ր է, թե՞՝ ոչ»:

Նրա կանխատեսմամբ՝ եթե Հայաստանը Ռուսաստանի հետ նույն արժույթի շուկայում լինի, ապա սկզբնական շրջանում կարող է գնաճ լինել. «Լատվիան, Լիտվան, որ սկզբնական շրջանում եվրագոտի էին մտնում, գնաճ էր տեղի ունենում, բայց տարիների ընթացքում գները հավասարվում են, եւ այդ գնաճը շատ չի զգացվում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930