Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սաֆարյան. «Նաիրիտի» արտադրանքը պահանջված է եւ կարող է վաճառվել»

Ապրիլ 02,2015 17:21

«Ոչ թե պետք է համաշխարհային աուդիտորների կարծիքը հաշվի առնել, այլ պետք է հաշվի առնել «Նաիրիտի» պահանջարկը»,- ապրիլի 2-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ «Նաիրիտի» արտադրանքը պահանջված է եւ կարող է վաճառվել. «Նաիրիտը» պետք է աշխատի պարսկական գազով, եւ եթե 80 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ գազ ներմուծվի Հայաստան՝ այն գազից զատ, որը ներմուծվում է Երեւան ջէկն աշխատեցնելու համար, «Նաիրիտը» կարող է 12 հազար տոննա կաուչուկ արտադրել եւ 6 հազար տոննա կաուստիկ սոդա, 4-5 հարյուր կգ սոսինձներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական արդյունաբերության մեջ, վառելիք գազ, որը կարող է մատակարարել ջէկին: Եթե գործարանը մեր ասած սխեմայով աշխատի, ապա գործարանը 100-120 քսան միլիոնի ՀՆԱ կարող է ապահովել եւ 17 միլիոն դոլար զուտ շահույթ ունենալ»:

Պարոն Սաֆարյանի համոզմամբ՝ Համաշխարհային բանկը միտված չէ, որ «Նաիրիտն» աշխատի. «Այսքան ժամանակ չենք տեսել, որ Համաշխարհային բանկը Հայաստանի արդյունաբերության համար վարկ տրամադրի, նրանց տված վարկերը միշտ ենթակառուցվածքների համար են եղել, կառուցվածքային բարեփոխումների համար են եղել, որոնք արդյունավետ չեն եղել Հայաստանի արդյունաբերության համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930