Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցողական ֆիլմեր հղիների համար

Ապրիլ 02,2015 17:01

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, Հայ Առաքելական եկեղեցու «Հայեցակարգային» գրասենյակի տնօրեն Բագրատ Գալստանյանը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանն այսօր ներկայացրեցին Հայաստանում մոր և մանկան առողջության պահպանման ներկա իրավիճակը, այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Մոր և մանկան առողջության պահպանումն առողջապահության նախարարության հիմնական գերակայություններից մեկն է: Շարունակաբար կատարելագործվող ռազմավարություններն ու ծրագրերը  միտված են մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում տրամադրվող բուժօգնության որակի և մատչելիության ապահովմանը, վերահսկման և մոնիտորինգի գործընթացի բարելավմանը: Քայլեր են արվում մատուցվող ծառայությունների փաթեթի ընդլայնման, ընտանիքի առողջության բարելավման ուղղությամբ։  Ընդլայնվում են նաև կանանց և հատկապես նորածնային սկրինինգային ծրագրերը:

«Հղիության բարեհաջող ելքը մեծապես պայմանավորված է հղիների և նրանց ընտանիքի անդամների իրազեկվածությամբ և խնամքով»,-ասաց Գայանե Ավագյանը` նշելով, որ մեզանում նախա և հետծննդյան խնամքը և հսկողությունն արդեն իսկ սահմանված են չափորոշիչներով և հաջողությամբ իրականացվում են։ Մինչդեռ անելիքներ կան նախաբեղմնավորման խնամքի և հսկողության իրականացման գործընթացում։ Սա համեմատաբար նոր ռազմավարություն է ոչ միայն մեր երկրում։

Այդ ուղղությամբ նախարարության նախաձեռնությամբ և  «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային ինչը պահանջում է հղիության ընթացքի, փոփոխությունների, հսկողության անհրաժեշտության մասին իրազեկության բարձրացում, ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ , «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ ստեղծել է ուսուցողական հինգ տեսաֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար։ Դրանցում արտացոլված են ինչպես նախաբեղմնավորման, նախածննդյան և հետծննդյան խնամքը, այլև ծննդաբերության ընթացքը և, ընդհանրապես, առողջ ապրելակերպին վերաբերող շատ հարցեր։

«Մեր երկրում սա առաջին փորձն է, և հուսով ենք, որ այն մեծապես կնպաստի հղիության նորմալ ընթացքի ապահովմանը, հղիության շեղումների և բարդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև հղիների և նրանց ընտանիքների ակտիվ մասնակցությանը մոր և պտղի առողջության պահպանման գործում»,-ասաց Գայանե Ավագյանը։

Մոր և մանկան առողջության պահպանման խնդիրների լուծման գործում իր զորակցությունն է հայտնում Հայ Առաքելական եկեղեցին։ Առողջապահության ոլորտում «Վորլդ Վիժնի» հիմնական աշխատանքն ուղղված է մոր և մանկան առողջության բարելավմանը` աջակցելով բնակչության գիտելիքների հարստացմանը և բուժաշխատողների և բուժհաստատություների կարողությունների հզորացմանը:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930