Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամները այցելեցին Եռաբլուր

Ապրիլ 02,2015 16:54

Այսօր` ապրիլի 2-ին, ՀՀԿ կազմավորման 25-ամյակի առթիվ, տոնին յուրօրինակ մոտեցում էին ցուցաբերել ՀՀԿ երիտթևի մի խումբ անդամներ: Երիտասարդները այցելեցին «Եռաբլուր» փառքի պանթեոն և Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ամփոփված են ՀՀԿ հիմնադիրներ Աշոտ Նավասարդյանի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի շիրիմները: Երիտասարդները ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին:

Այնուհետև կազմակերպվեց փոքրիկ դասախոսություն, որտեղ ՀՀԿ երիտթևի անդամները ներկայացրեցին ուշագրավ տեղեկություններ կուսակցության հիմնադրման պատմությունից:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ, հիմնադրվել է 1990թ.) հայաստանյան քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական և քաղաքական արմատներ: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը:

ՀՀԿ-ն գաղափարական-քաղաքական ժառանգորդն է Ցեղակրոն Ուխտերի և Ազգային Միացյալ կուսակցության, որոնք հայության համար ճակատագրական օրերին Սփյուռքում և Հայրենիքում հանդիսացան հայրենատիրության և անկախության գաղափարների ջահակիրները:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930