Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «ԵՏՄ անդամակցությունից մենք մեծապես թուլացել ենք»

Ապրիլ 02,2015 16:50

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը կազմակերպել է քննարկում՝ Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» նախագծի դրույթների հետ կապված:

Լրագրողների հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Օկուպացիա բառը ո՞վ է օգտագործում միջազգային ամբիոններում՝ թուրքերը եւ ադրբեջանցիները: Ամենաանհեթեթ բանն է, որ իրենք են խոսում մեր հասցեին այդ եզրերով: Այստեղ կա տարրական ֆունդամենտալ խնդիր՝ իրավատիրության, հայրենատիրության խնդիրն է, որ լայն պետք է դրվի: Ժամանակի ընթացքում դա պետք է լինի, պետությունը ուժեղանա, դառնա իրավական: Մենք իրավունք ունենք խոսել թուրքական եւ ադրբեջանական օկուպացիայի մասին, մենք ունենք մեր հայրենիքի իրավունքը»:

Հարցին՝ իշխանությունները կընդունե՞ն նախագիծը, որովհետեւ Արտակ Զաքարյանը չեկավ քննարկմանը՝ նա պատասխանեց, որ Արտակ Զաքարյանի խոսնակը չէ: Ավելի ուշ Զարուհի Փոստանջյանը բացատրեց, որ Արտակ Զաքարյանը խոստացել էր գալ, բայց պետք է ՊՆ գնար, չի ստացվել:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, ԵՏՄ անդամակցությունը թուլացրել է ոչ միայն մեր ինքնիշխանությունը, այլեւ արտաքին օրակարգն իրացնելու խնդիրը. «Այո, մենք մեծապես թուլացել ենք այդ անդամակցությունից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930