Այսօր լրագրողների հետ զրույցում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է պատրաստվում իշխանափոխություն անել, չէ՞ որ տեսանք, թե ինչ եղավ Գագիկ Ծառուկյանի հետ:
Ժիրայր Սեֆիլյանը չհամաձայնեց: Նա վստահեցրեց, որ լրիվ այլ իրավիճակ է. «Տարբեր վիճակ է: Տարբերությունը բազմաթիվ է: Ես ըստ էության առաջնորդում եմ շարժում: Ոչ թե սեփական խանութ, ինչպես որ Ծառուկյանն էր: Խանութ էր բացել եւ խանութպանն էր: Խանութպանին վերացնելով՝ խանութին տեր ես կանգնում: Մեր այս շարժման մեջ գտնվում են հարյուրավոր մարդիկ, եւ հազարավոր մարդիկ, որոնք այդ հարյուրավորների շուրջ են գտնվում: Մեր կորիզը մեջտեղից վերացնելով՝ խնդիրը չի լուծվելու, որովհետեւ կորիզին փոխարինելու է այլ կորիզ, այլ կորիզին՝ այլ կորիզ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
եթե դու կարողությունը ունենայիր փոքրիկ մթերքի խանութ մի իսկ բանալու եւ յաջողությամբ վարելու, շնորհիւ անոր քո ընտանիքի ապրուստը ապահովելու համար, այժմ չէիր գտնվելու այս անհեթեթ եւ ողբալի վիճակում. պատերազմի դաշտը աւելի հեշտ է, քան թէ նորմալ կյանքը…
«Իհարկե». հայը, ստրուկի պես, միշտ պիտի սուս անի ու մտածի ի՛ր ստամոքսի մասին: