Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Իշխանափոխությունը մի քանի օրվա հարց է»

Ապրիլ 02,2015 16:10

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը կազմակերպել է քննարկում՝ Թուրքիայի հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»:

Քննարկմանը մասնակցում էր նաեւ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ապրիլի 24-ին մենք ոչ մի ձեւով չենք խանգարելու օրվա օրակարգին: Օրվա երկրորդ կեսին, ժամը 6-ից սկսած Էրեբունի թանգարանի հատվածում սկսում ենք հավաք: Հավաքը նույնպես ունի խաղաղ բնույթ: Այդ օրվանից սկսում ենք շուրջօրյա մոբիլիզացիա»:

Հարցին՝ ե՞րբ եք ավարտելու իշխանափոխության գործընթացը՝ նա կոնկրետ ժամկետ չասաց՝ նշելով, որ երբ իրենց հաջողվի ազատվել այս ռեժիմից: Լրագրողները խնդրեցին կոնկրետ ժամկետ նշել՝ մայիս, հունիս, ե՞րբ: Նա պատասխանեց. «Ունեմ համոզում, որ դա երկար չի տեւի, մի քանի օրվա հարց է»:

Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ ունի բազմաթիվ ընկերներ՝ տարբեր ուժային կառույցներում: Ուստի հարցին՝ եթե ուժայինները Ձեր կողքին են, ուրեմն Դուք բացառո՞ւմ եք արդեն մինչեւ ապրիլի 24-ը Ձեր ձերբակալությունը՝ նա պատասխանեց. «Մեր կողքին չեն, մեր ժողովրդի կողքին պիտի լինեն: Որեւէ ժամանակ այս ապօրինի համակարգը կարող է որեւէ մեկին ձերբակալել: Դա ամեն րոպե կարող է տեղի ունենալ: Ամեն ինչի պատրաստ են, բայց մեզ ձերբակալելով, մեզ ֆիզիկապես վերացնելով՝ խնդիրը չի լուծվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930