Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանի նոր նախագիծը. «Ապրիլի 24-ից հետո պետք է դնենք մեր տարածքների հետ վերադարձման խնդիրը»

Ապրիլ 02,2015 16:06

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել՝ «Թուրքիայի հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»:

Այսօր այդ մասին «Ժառանգության» կազմակերպած քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանը նախ դժգոհեց տարվող արտաքին քաղաքականությունից: Նա պնդեց. «Պետք է մեր հայրենազրկված տարածքներ հետ վերադարձի պայմանը դնենք: Ես նախագիծ եմ ներկայացրել, որ մենք պահանջում ենք, չենք մոռացել, հետամուտ ենք մեր հայրենիքի հետ վերադարձմանը: Այսօր ներկայիս սահմանը, որը փաստացի գոյություն ունի ՀՀ եւ Թուրքիայի միջեւ, դա օրինական չէ, 21 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագիրն է, որը վիճարկման եւ վերանայման կարիք ունի: Մեզ տարբեր մարտահրավերներ են սպասում, պետք է պատրաստ լինենք ներկայիս քարտեզի վերաձեւավորմանը»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի, մենք ունեինք շուրջ 400 հազար քմ տարածք, այս պահին ունենք 42 հազար. «Չունենք իշխանություն, որը ազգային շահը կարող էր արդյունավետ իրականացնել, բայց մենք պետք է վերականգնենք մեր իրավունքները: Ապրիլի 24-ից հետո մենք ոչ միայն ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է դնենք, այլ մեր տարածքների հետ վերադարձման՝ որպես պետության ծրագիր»,- ասաց տիկին Փոստանջյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930