Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Ապրիլի 24-ին առանձնապես լուրջ արդյունքների սպասել պետք չէ»

Ապրիլ 02,2015 15:39

«Թուրքիան ավելի վաղ էր պատրաստվել ապրիլի 24-ին»,- ապրիլի 2-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Ըստ նրա՝ Թուրքիայի հայտարարությունը, որ նշելու է Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը եւ նույնպես հրավիրում է աշխարհի 102 երկրների ղեկավարներին, բացահայտորեն ուղղված էր Հայաստանի նախաձեռնած արշավին. «Թուրքիան մասամբ հասնում է իր ուզածին: Երեւանը չի կարող մեծ ոգեւորություն ունենալ, որ աշխարհն իր հետ ցեղասպանության զոհերին է ոգեկոչում, եւ հետեւաբար առանձնապես լուրջ արդյունքների սպասել պետք չէ»:

Ստեփան Սաֆարյանի խոսքերով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը կարելի է համարել Համահայկական հռչակագիրը: Նրա կարծիքով՝ այն միտված է պաշտպանվելու թուրքական ջանքերից. «Հռչակագիրը կոչված է ներկայացնելու համայն հայության մեծամասնության տեսակետը ցեղասպանության խնդրի, դրա հետեւանքների վերացման, փոխհատուցման վերաբերյալ: Հայաստանը գնաց այդ քայլին, քանի որ տեսավ, որ Թուրքիան փորձում է պառակտել Հայաստանի սփյուռքը, բնականաբար, Հայաստանին պետք էր ցույց տալ, որ հայ ժողովուրդը միակամ է»:

Վերլուծաբանի կարծիքով՝ թուրքական խորամանկ եւ ագրեսիվ քաղաքականության դեմ Հայաստանի քաղաքականությունը ավելի պաշտպանողական է, քան ձեռնոց նետող. «Ես մեծ արդյունքներ չեմ սպասում: Բայց կարող եմ ասել՝ մի բան բավարար է՝ Հայաստանի Հանրապետության երեք նախագահներն էլ, անկախ նրանից, թե մենք կիսում ենք նրանց արտաքին քաղաքականությանը, թե ոչ, փորձեցին տարբեր մոտեցումներ ցուցաբերել, երեքն էլ հանդիպեցին նույն թուրքական ժխտողության պատին: Հետեւաբար՝ կոնցեպցիան փոխելը նույնիսկ Համահայկական հռչակագրի ընդունման միջոցով, կարծում եմ՝ անհրաժեշտություն էր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930