Պայմանագրային զինծառայող սահմանապահները Իջեւանի սահմանագծում, մարտական հենակետերից մեկում, մատուռ են կառուցել: Այն կոչվում է «Սուրբ Հովհաննես»: Մատուռի օրհնումը կատարվել է Տեր Սարգիս քահանա Տերտերյանի ձեռամբ, զորամասի հոգեւոր սպասավոր, բարեշնորհ Սմբատ սարկավագ Խանվելյանի մասնակցությամբ:
Օրհնմանը ներկա են եղել պայմանագրային զինծառայողները՝ գումարտակի եւ զորամասի հրամանատարների ղեկավարությամբ: Սահմանապահները համոզված են, որ Աստծո տան լուսափառ ներկայությունը իրենց կօգնի անփորձանք ծառայել, ամուր պահել հայրենի սահմանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ