ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ
Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։
Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։
Նշենք, որ ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ գումարված նիստին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի անդամ Վարդգես Մահտեսյանը:
Կարդացեք նաև
Կիպրոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1982թ.:
Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն 5 տարվա ազատազրկմամբ և կտուգանվեն 10 հազար եվրոյի չափով։