Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանը՝ թիվ 182 ավագ դպրոցը եկեղեցուն հանձնելու մասին. «Հայաստանը գնում դեպի խորը միջնադար»

Ապրիլ 02,2015 14:18

Մեկնաբանելով ՀՀ կառավարության այն որոշումը, ըստ որի Երեւանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերածվել է հիմնադրամի՝ անցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց: «Ուղղակի զարմանում եմ, որ փոխանակ առաջընթաց գրանցելու՝ Հայաստանը կարծես թե մեծ քայլերով հետ է գնում դեպի խորը միջնադար:

Խորը միջնադարը դա կղերականության իշխանությունն էր հասարակության վրա, որը թույլ չէր տալիս զարգանալու, որովհետեւ եկեղեցական դոգմաներով էին առաջնորդվում: Այսօր կարծես թե Հայաստանի իշխանությունները կամովին, գուցե դաշնակցելով եկեղեցու հետ՝ հայ ժողովրդին տանում են դեպի խավար, որովհետեւ 21-րդ դարում պետությունը դպրոցը հանձնի եկեղեցուն՝ դաստիարակության համար, դա չլսված բան է: Պատկերացրեք երեխաներն այդտեղ ինչ պետք է սովորեն՝ պետք սովորեն Աստվածաշնչյան դոգմաներ եւ ոչ թե գիտություն, ու մենք ստանալու ենք շրջանավարտներ, որոնք լինելու են տգետ ֆանատիկներ: Ես ուղղակի զարմանում եմ՝ արդյոք նպատակն ա՞յն է, որ տգետներով հեշտ է իշխանություն պահելը: Այլ պատասխաններ չկան: Զարմանում եմ միջնադարյան մտածողության վրա, եթե եկեղեցին ցանկանում է դպրոց ունենալ, դա օրենքով թույլատրված է, ցանկացած եկեղեցի, այդ թվում Հայ առաքելականը, կարող է իր դպրոցը իր հաշվին պահել, բայց պետությունը չպետք է աջակցի ու իր դպրոցները նվիրի եկեղեցուն»,-ասաց Ավետիք Իշխանյանը:

Հավելենք, որ ՀՀ ԿԳ նախարարը 182 ավագ դպրոց այցելության ժամանակ նշել էր, որ դպրոցը Մայթ Աթոռի ենթակայությամբ դառնալու է հումանիտար ուղղվածությամբ նախամասնագիտական ավագ դպրոց, նաեւ հավելել, թե հարցը քննարկվել է Վեհափառ հայրապետի հետ, որը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ դպրոցն ավելի մրցունակ և արդիական դարձնելու ուղղությամբ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930