Լրահոս
Օրվա լրահոսը

Զատիկի սեղանի համար հայկական ընտանիքներին միջինն անհրաժեշտ է տասը հազար դրամ

Ապրիլ 02,2015 13:46

Այս տարի Զատիկին էական թանկացումներ չեն լինի։ Այս մասին «Հենարան» ակումբում վստահեցրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Ձվի շուկան պետության հսկողության տակ է, գնի բարձրացում չի լինի, բրինձը որոշ տեղերում վաճառվում է ինքնարժեքով։

Ինչ վերաբերում է ձկնամթերքի շուկայում գներին, ապա այնտեղ նույնպես թանկացումներ չեն լինի. «Ռուսաստան արտահանվող ձկների քանակը նվազել է եւ այս հանգամանքով պայմանավորված՝ ձկնամթերքի գներն էլ չեն բարձրանա, քանի որ մրցակցությունը մեծացել է»։

Սոցիոլոգը վստահեցնում է, որ Զատիկի սեղանի համար հայկական ընտանիքներին միջինն անհրաժեշտ է ընդամենը տասը հազար դրամ. «Այս տարի եթե սեղանին մրգեղեն չլինի, լինի չամիչով փլավ, ներկած ձու եւ մի շիշ գինի, ապա բավականին համեստ զատիկ ենք նշելու։ Դա կապված է բնակչության գնողունակության անկման հետ, այլ ապրանքների բարձր գների հետ,ինչպես նաեւ Հայաստանի ԵՏՄ տարածքում անկայուն դիրքի հետ»։

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ ասուլիսին վստահեցրեց, որ այս տարի ձվի գների բարձրացումներ չեն լինի, քանի որ ձու արտադրողների միությունը հայտարարել է, որ երեք դրամով պակաս են մատակարարում խանութներին։

Պրն Պողոսյանը նաեւ վստահեցրեց, որ այս տարի շուկայում ներկրված ձու ընդհանրապես չի վաճառվում. «Եթե կարող ենք տեղում զարգացնել արտադրությունը, ինչո՞ւ պիտի ներկրենք,ներկրում են միայն ծայրահեղ դեպքերում»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930