Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները վարչապետի մոտ են (Տեսանյութ) 

Ապրիլ 02,2015 13:40

Կառավարության մոտ բողոքի ակցիա անող նաիրիտցիները վարչապետի մոտ ընդունելության էին: Մոտ կես ժամ մնալուց հետո նաիրիտցիները վարչապետի պատասխանից դժգոհ իջան, քանի որ աշխատավարձերը վճարելու մասին խոսք չի եղել: Ըստ նրանց` ապրիլի 17-ին խոստացել են ինչ-որ պատասխան տալ: Իսկ այսօր վարչապետը նաիրիտցիներից չվճարված աշխատավարձերի վերջնահաշվարկ է ուզել:

«Սա կառավարության պարտքը չէ, իրենց անփույթ աշխատանքի պատճառով կառավարության վրա հոգս է ընկել, տնտեսական այս դժվար պայմաններում»,-կառավարության նիստում արձագանքելով կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա անող նաիրիտցիների դժգոհություններին, ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին վարչապետը կառավարության նիստի ընթացքում հորդորեց պարզաբանել «Նաիրիտի» հացը:

Նախարարն ասաց, որ «Նաիրիտ» գործարանի պարտքը աշխատակիցներին կազմում է հինգ ու կես միլիարդ դրամ, որ վերջին երկու ամիսների ընթացքում ընկերությունում կատարվեցին կրճատումներ, եւ մնացին աշխատելու 480 աշխատակից, որոնք կապահովեն գործարանի անվտանգությունը եւ նրանց կվճարեն աշխատավարձեր:

Պարոն Զախարյանը նաեւ հայտնեց, որ գործարանի գույքը պետք է վաճառվի, որպեսզի կարողանան աշխատակիցների աշխատավարձերը վճարել. «Կան գույքեր գործարանում, որոնք անգամ «Նաիրիտ» ընկերության վերագործարկման ժամանակ պետք չեն լինելու: Համաշխարհային բանկի կողմից կատարվում է տեխնիկական աուդիտ, որից հետո պարզ կլինի՝ տեխնիկապես հնարավո՞ր է գործարանը վերագործարկել, թե՞ ոչ»:

Երվանդ Զախարյանը կրկին հիշեցրեց, որ գործարանի մի մասը գրավադրված է միջպետական բանկում եւ մինչեւ գործարանի բաժնետոմսերը գրավից չհանվի՝ չեն կարող վաճառել. «Գույքը գրավից հանելու ուղղությամբ այսօր որոշակի արդյունք դեռ չկա: Որոշակի շարժ մոտակա երկու ամիսներին կլինի գույքի վաճառքի հետ կապված, ամեն ինչ անում ենք, որ վաճառքը կայանա»:

Երվանդ Զախարյանի խոսքերով, միջպետական բանկի հետ բանակցություններին ներգրավված է նաեւ մեր Կենտրոնական բանկը:

Հովիկ Աբրահամյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ «Ջավադյան, հույս կա՞ բաժնետոմսերի փոխանցման հարցում: Ի պատասխան, ԿԲ նախագահն ասաց, որ դիմել են Միջպետական բանկին պարտքը զիջելու եւ բաժնետոմսերը վերադարձնելու, քանի որ գործարանը միանշանակ չի կարողանալու այդ պարտքը վճարել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930