Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Ղուկասյան. «Մեզ համար ընդունելի չէ, որ դեսպանը չիջավ»

Ապրիլ 02,2015 13:22

«Այս պահին մենք ցանկություն կունենայինք, որ դեսպանը մեզնից նամակը վերցներ, այսինքն՝ ազգությամբ հենց անգլիացին, բայց քանի որ աշխատակիցները հենց հայ էին ու մեր ցավի կրողները, ինչ-որ առումով բավարարված ենք, ինչ-որ առումով՝ ոչ»,-Aravot.am-ի հարցին՝ բավարարվա՞ծ եք ՀՀ-ում մեծ Բրիտանիայի դեսպանատան վարքագծից, մանավանդ, որ դեսպանը դուրս չեկավ հանդիպելու դաշնակցական երիտասարդներին, դեսպանատան առաջ անցկացվող ցույցին այսպիսի կարծիք հայտնեց Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություններն այսօր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում պահանջագիր հանձնեցին: Այն վերցնելու համար դուրս եկավ ոչ թե դեսպանը, այլ դեսպանատան հաղորդակցության գծով պատասխանատուն:

Անի Խաչատրյանն այս առիթով վկայակոչեց Մեծ Բրիտանիայի՝ հարյուրամյակներ շարունակվող խուսափողական քաղաքականությունը ու ասաց. «Մենք գիտենք, որ Անգլիայի, հատկապես Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ու կառավարությունը միշտ էլ քաղաքական գործընթացներում զերծ են մնացել Հայոց ցեղասպանության գործընթացներին մասնակից լինելուց: Գիտենք նաև, որ ինչ-որ չափով աջակցել են թուրքական քաղաքականությանը»:

dashnakcakanneri cuyc«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանից հետաքրքրվեցինք, այն, որ այսօր Մեծ Բրիտանիայի դեսպանը դուրս չեկավ հանդիպելու երիտասարդ դաշնակցականներին, կարելի՞ է ասել, որ այդ երկիրը շարունակում է իր՝ խուսափողական քաղաքականությունը, նա պատասխանեց. «Անգլիայի՝ խուսափողական և մանևրելու քաղաքականությունը գոնե մեզ համար նորություն չէ: Ինչ վերաբերում է այսօրվան, ապա կարող ենք նշել, որ գոնե իջավ այն անձնավորությունը, որը պատասխանատու էր արտաքին հաղորդակցության համար: Դիվանագիտական, պրոտոկոլային առումով ճիշտ էր, որ իջավ պատասխանատուն, բայց մեզ համար ընդունելի չէ, որ դեսպանը չիջավ, սա ցույց է, մենք լավ առիթով չենք եկել, այլ եկել ենք մեր ցավը հայտնելու և մեր պահանջը ներկայացնելու: Ուստի բարոյական տեսանկյունից ճիշտ կլիներ, որ դեսպանն անձամբ իջներ և տեսներ իր ներկայացրած ներկայացուցչության առաջ ինչ է կատարվում»:

Այս առիթով երիտասարդները նաև բողոքի ցույց անցկացրին աչքերը, ականջները փակած ու գետնին նստած՝ ցույց տալու, որ «Մեծ Բրիտանիայի դեսպանատունը չի ցանկանում լսել, տեսնել ու չի ցանկանում խոսել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930