Հայաստանի տնտեսությունը շարունակում է մեծ տեմպերով գահավիժել, եւ այդ մասին ահազանգում են մասնագետները։ «ՉԻ»–ն այս թեմայի շուրջ զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդաև Բոստանջյանի հետ։
– Միջազգային տարբեր կառույցների կողմից կանխատեսումներ են հնչում, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճ տեղի չի ունենա։ Ձեր գնահատմամբ, որքանո՞վ են իրատեսական այդ կարծիքները։
– Դրանք շատ իրատեսական գնահատականներ են։ Երկիրը դոփում է տեղում։ Ընդհանրապես, տնտեսական աճ, տնտեսական աշխուժություն, ակտիվություն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Ընդհակառակը, տնտեսվարող սուբյեկտների ճնշող մեծամասնությունը հակված է իր գործունեությունը դադարեցնելու։ Տնտեսության շարժիչը կանգնում է, եւ նման պարագայում բնական է, որ տնտեսական աճը դադարելու է։ Այս ամենին գումարած ամենամեծ խնդիրը՝ արտագաղթը, որը գնալով ուժգնանում է։ Միայն այն հանգամանքը, որ մարդիկ իրենց ծննդավայրում, իրենց երկրում չեն ուզում ապրել՝ արդեն ամեն ինչ նշանակում է։ Իսկ ով էլ ուգում է աշխատել, հարկային մարմինները, տարրեր ստուգողներ շնչահեղձ են անում։ Այս իրավիճակը գնալով ավելի ու ավելի ցցուն է դառնում։ Եվ այս պայմաններում տնտեսական աճի կամ զարգացման մասին խոսելն առնվազն անհամեստություն է։
– ԱՎԾ հրապարակած պաշտոնական տվյալներով, սակայն, տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին երկու ամիսներին կազմել է 2.5 տոկոս։
Կարդացեք նաև
– Եթե նկատել եք, ԱՎԾ-ն տասնամյակներ շարունակ բոլորովին այլ գործառույթ է իրականացնում, այն միայն պատվերով համերգ է կատարում՝ մատակարարելով ցանկալի թվեր։ Ու սա հատկապես այն ցուցանիշների դեպքում, որոնք քանակապես ու որակապես դժվար է որոշել։ Արդյունքում՝ շատ հետաքրքիր հեքիաթներ են պատմում՝ նկարագրելով տնտեսական ակտիվություն, տնտեսական աճ:
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում