Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները Երվանդ Զախարյանին տեսնել չեն ուզում. նախագահին, վարչապետին են ուզում (Տեսանյութ) 

Ապրիլ 02,2015 12:45

Մինչ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստն է վարում, դրսում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ վարչապետից պահանջելով իրենց ընդունել ու հստակ ժամանակացույց նշել աշխատավարձերի պարտքերի մարման: Նաիրիտցիներն այլեւս չեն ցանկանում ընդունելության գնալ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մոտ, քանի որ գտնում են, թե «անիմաստ ժամանակի վատնում է»:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեցին «Նաիրիտի» աշխատակիցները, Երվանդ Զախարյանը միայն ասում է սպասեք.«Անորոշ է, թե որքան պիտի սպասենք, մեկ ամիս, վեց ամիս: Մենք կհանդիպենք միայն ՀՀ նախագահին կամ վարչապետին, որպեսզի պահանջենք մեզ օր ասեն ու գնանք մեր տանը սպասենք: Ասում են՝ գույքը կվաճառենք ձեր պարտքերը կտանք, բայց անգամ ընթացքի մասին չեն բարեհաճում մի տեղեկություն հայտնել»:

«Նաիրիտի» նախկին աշխատակիցները որոշել են ակցիաները չդադարեցնել, մինչեւ իրենց հարցին որոշակի լուծում չլինի:
Բողոքի ցույցի մասնակիցները վանկարկում էին «պարտի մարում, պարտքի մարում», «վար-չա-պետ-վար-չա-պետ»:

Այս պահին նաիրիտցիներին լսելու կառավարությունից որեւէ մեկը դուրս չի եկել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930