Երբ 2014թ. դեկտեմբերին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նորընծա աշխատակիցները համակարգում աշխատանքի անցնելու երդման արարողությունն իրականացրել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, բնականաբար, դա հարուցեց հասարակության զայրույթը։ Ոչ միայն այն պատճառով, որ ԴԱՀԿ-ն՝ իր ղեկավարով հանդերձ, մեդմ ասած, չի վայելում հասարակության հարգանքը։ Արդեն բագմիցս ենք ականատես եդել ԴԱՀԿ-ի հետ կապված բազմաթիվ սկանդալների, հենց ԴԱՀԿ-ի ներսում տարատեսակ «ռազբորկաների», էլ չենք խոսում նրա ղեկավարների տնտեսական գործունեության մասին։ Սա դեռ մի կողմ։
Պարգապես, չի կարելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը դարձնել թատերականացված բեմադրությունների վայր։ Դա այն տեղն է, որտեդ մարդիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ վերջ։
Մյուս կողմից, ենթադրվում էր, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հաճախակի է ենթարկվելու տարբեր շոուների «հարձակմանը»։ Բայց որ դրանում ներգրավելու են նաեւ երեխաներին՝ արդեն չափից դուրս է։
Երեկվանից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մինչեւ ապրիլի 24-ը դպրոցական երեխաներին կանգնեցնելու են հերթապահության։
Կարդացեք նաև
Այս մասին ավետել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը. «Այս նախաձեռնությունը կրթության եւ գիտության նախարարությանն է, որը հավանության է արժանացել պետական հանձնաժողովի կողմից եւ ապրիլի 1-ից մինչեւ ապրիլի 23-ը յուրաքանչյուր օր մեկ դպրոցի աշակերտներ ժամը 10-ից մինչեւ 18։00–ն հերթափոխով իրենց լուռ, ձիգ կեցվածքով կոգեկոչեն այն զոհերի հիշատակը, որոնց շարքերում կան իրենց տատերը, պապերը, նախահայրերը։ Այնքան բնական էր այս պոռթկումը, ցանկությունը, որ խոստովանեմ՝ մեծ կազմակերպչական եւ քարոգչական աշխատանք չէր պահանջում, գաղափարը միանգամից ընկալվեց բոլոր դպրոցների կողմից, ծնողների մեծամասնությունը եւս ողջունեց»,- ասել է նա։
Արդեն 24 տարի է, ինչ խորհրդային կայսրությունը փլվել է, բայց, ինչպես տեսնում եք, սովետական հոգեբանությունը, մտածելակերպը մնացել է.։ Պինդ է մնացել։ Որովհետեւ երեխաներին ԽՍՀՄ-ի օրոք էին օգտագործում՝ բազմաթիվ գաղափարական միջոցառումների համար:
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում