Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյանը տաբու է. «Հրապարակ»

Ապրիլ 02,2015 11:47

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի առջեւ դեռ շարունակում է պահպանվել «հեռուստատեսային» տաբուն։ Նրան 3 տարուց ավելի է՝ հեռուստաընկերությունները հյուր չեն կանչում, ասուլիսները չեն լուսաբանում։ Նա ասաց, որ միայն «Կենտրոնն» է երբեմն կանչում քննարկումներին, այն էլ՝ ԵՏՄ-ի հարցով, քանզի չեն կարող այս թեմայի շուրջ իրեն չհրավիրել։

Նա նաեւ նշեց, որ, իր իմանալով, Հայաստանում մի քանի հոգի կան, որոնց առջեւ այդ տաբուն գործում է՝ ինքն է, Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը։

Փաշինյանին, սակայն, երբեմն ԳԱԼԱ-ից են հյուր կանչում։ Ըստ Կարապետյանի՝ լրատվական դաշտը ենթարկվում է հստակ կուրացիայի, եւ այդ կուրացիան, իր իմանալով, իրականացվում է նախագահականից. «Որքանով ես գիտեմ՝ այդ հարցով զբաղվում են երկու հոգի՝ նախագահի մամլո քարտուղարն ու օգնականներից մեկը»։ Ըստ նրա, հենց նրանք են որոշում՝ ում որտեղ հյուր կանչեն եւ ում արգելեն որեւէ հեռուստաալիքով լուսաբանել։

Նա նաեւ նշեց, որ, բացի «Կենտրոնից», իրեն երբեմն էլ «Արմնյուզով» հեռարձակվող «Ա1+»–ի եթերում են լուսաբանում՝ կարճ պատառիկներով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ«Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930