Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ Հայաստանում գազը չի էժանանում (անիմացիոն տեսանյութ)

Ապրիլ 02,2015 11:31

2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում կնքվեց հայտնի գազային համաձայնագիրը, որով ֆիքսվեց Հայաստան մտնող գազի գինը և «Գազպրոմին» փոխանցվեց «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասերն ու Հայաստան գազ ներմուծելու մենաշնորհը:

Թեև այդ համաձայնագիրը ներկայացվում էր որպես դաշնակցային և արտոնյալ: Սակայն այս ընթացքում բնական գազի միջազգային գնի էական անկման ֆոնին Հայաստանում բնակարաններ մտնող բնական գազի էժանացման մասին խոսք անգամ չկա: Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ Ռուսաստանի թշնամի Ուկրաինայի բնակիչները նույն ռուսական գազի համար ավելի քիչ են վճարում, քան հայաստանցիներս:

Տեսանյութում ներկայացվում է այսպիսի իրավիճակի պատճառները և Հայաստանում գազի գնի համեմատումը այլ երկրներում գործող սակագների հետ:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930