«Մահացել է Նազենի Հովհաննիսյանը», «Ավտովթարի է ենթարկվել Ջուսը». վերջին շրջանում համացանցում կարելի է հանդիպել նման շոկային վերնագրերով հրապարակումների ինչ-որ անհայտ դոմեյններով կայքերում, տարածված անհայտ պրոֆիլներից։ Կեղծ տեղեկատվություն տարածողները, որոնց թիրախում հայտնի սւնձիք են, անշուշտ, դիտումներ ապահովելու նպատակ ունեն։ Զարմանալի չէ, որ այս հանգամանքը առաջ բերեց մի շարք հանրային դեմքերի վրդովմունքը, եւ ոմանք սոցցանցերի իրենց էջերում կոչ արեցին բոյկոտել տվյալ էջերն ու խմբերը։
«Ֆեյքեր»–ի թիրախում հայտնված երգչուհի Ջուսը նշեց, որ շատ է հանդիպել նման դեպքերի. «Պետք է համապատասխան օրենք մշակել, որպեսզի տվյալ անձինք պատժվեն։ Թե չէ հիմա ով ինչ ուզում, անում է: Ինքս կոչ եմ անում մեր պատգամավորներին այս հարցը բարձրացնել եւ ելքեր փնտրել։ Եթե անգամ կեղծարարները չդատվեն, նրանք պետք է տուգանվեն»,- ընդգծեց երգչուհին։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում