Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան գումար են ծախսել մարտին նախարարությունները ավիատոմսերի վրա. «Ա1+»

Ապրիլ 02,2015 11:01

Այս տարվա մարտ ամսին մեկ անձի կողմից կատարվող գնումների արդյունքում   Կրթության եւ գիտության նախարարությունն ավիատոմսերի ձեռքբերման համար ծախսել է 1 մլն 197 հազար դրամ՝ գնելով   3 տոմս։ Տոմսերից մեկի արժեքը կազմել է 925. 000 դրամ, մյուսինը՝ 142.000 դրամ, իսկ մյուսը՝ 130 հազար դրամ։ Երեք տոմսերն էլ Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի համար են։

Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի Փարիզ մեկնելու համար հատկացվել է 694 հազար 669 ՀՀ դրամ։ Այս գումարի մեջ ներառված է նաեւ Փարիզ-Ստրասբուրգ-Փարիզ գնացքի տոմսը։ Բացի այս, նախարարությունը եւս երկու տոմս է գնել «Նիկմա տրանս» ընկերությունից՝ 373,801 եւ 315,888 դրամ արժողությամբ։

Ամենաշատ գումարը ավիատոմսերի ձեռքբերման համար ծախսել է Արտաքին գործերի նախարարությունը՝

2 մլն 575 հազար դրամ «Իմպերիա թրավել»,

3 մլն 291 հազար դրամ, «Իմպերիա թրավել»

2 մլն 856 հազար 790 դրամ «Իմպերիա թրավել»,

2 մլն 329 հազար 291 դրամ, «Իմպերիա թրավել» ,

3 մլն 325 հազար 345 դրամ «Իմպերիա թրավել»

3 մլն 316 հազար 880 դրամ «Վինդռոուզթրավել-պրո»

 Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930